երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Թեհրանում հանդիպել են Իրանի և Սիրիայի արտգործնախարարները

Թեհրանում հանդիպել են Իրանի և Սիրիայի արտգործնախարարները

Սիրիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ Միքդադը պատվիրակության հետ միասին ժամանել է Թեհրան և հանդիպել իրանցի իր գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին։ Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը։

Սիրիայի ԱԳՆ ղեկավարի դիմավորման արարողությունն անցկացվել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության շենքում։

Երկկողմ հանդիպման ընթացքում կողմերը կքննարկեն համագործակցության մասին փաստաթղթերի իրագործումը, որոնք երկու երկրների միջև ստորագրվել էին Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի՝ վերջերս Սիրիա կատարած այցի ընթացքում։

  • Կիսվել: