երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Թեհրանում Ադրբեջանի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ

Թեհրանում Ադրբեջանի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ

Թեհրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն կանչվել է Իրանի արտաքին գործերի նախարարություն։ Այս մասին տեղեկացնում է Pars Today-ը շելով, որ շարունակվում է Իրանի Իսլամական Հանրապետության դեմ Ադրբեջանի ԶԼՄ-ների և պաշտոնական անձանց կողմից հակաիրանական քարոզչությունը։

Ադրբեջանի դեսպանին հաղորդվել է Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների անբարյացակամ հայտարարությունների և այդ երկրի ԶԼՄ-ների ապատեղեկատվության նկատմամբ Իրանի դժգոհությունը։

Ալի Ալիզադեն ափսոսանք է հայտնել և հայտարարել , որ անմիջապես Իրանի բողոքը կփոխանցի Բաքվին։

  • Կիսվել: