շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Թեհրանն ու Բաքուն պայմանավորվել են ադրբեջանցի դիվանագետների մոտալուտ վերադարձի մասին

Թեհրանն ու Բաքուն պայմանավորվել են ադրբեջանցի դիվանագետների մոտալուտ վերադարձի մասին

 Թեհրանն ու Բաքուն պայմանավորվել են ադրբեջանցի դիվանագետների մոտալուտ վերադարձի մասին: Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
 
Հարցը քննարկվել է Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հանդիպման ժամանակ՝ Իսլամական կոնֆերանս կազմակերպության արտգործնախարարների արտահերթ նիստի շրջանակներում:
 
Հիշեցնենք, որ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան գործունեությունը դադարեցվել էր 2023 թվականի հունվարին դիվանագիտական ներկայացուցչության վրա զինված հարձակումից հետո։
 
Հունվարի 27-ին զինված հարձակում էր տեղի ունեցել Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա, որի հետևանքով սպանվել էր դիվանագիտական ներկայացուցչության անվտանգության պետը, իսկ նրա երկու գործընկերները վիրավորվել էին: Զինված հարձակում գործած տղամարդը մահապատժի էր դատապարտվել։

  • Կիսվել: