շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Թեհրանն ու Բաքուն կարևորել են երկկողմ պայմանավորվածությունների իրականացումը

Թեհրանն ու Բաքուն կարևորել են երկկողմ պայմանավորվածությունների իրականացումը

Իրան- Ադրբեջան տնտեսական համատեղ հանձնաժողովի ղեկավարներն ընդգծել են երկկողմ պայմանավորվածությունները կատարելու անհրաժեշտությունը, գրում է parstoday.ir-ը:

Իրանի հեռուստատեսության լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մեհրդադ Բազարփաշը և Շահին Մուստաֆաևը ընդգծել են Քիզ Քալա ամբարտակում երկու երկրների նախագահների հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը։

Բազարփաշը բարձր է գնահատել Ադրբեջանի նախագահի այցը Բաքվում ԻԻՀ դեսպանատուն և սգո մատյանում նրա արած գրառումն, ինչպես նաև շնորհակալություն հայտնել ԻԻՀ նախագահի հուղարկավորության արարողությանն այդ երկրի պատվիրակության ներկայության համար։

Նա նաև շնորյավորել է մայիսի 28-ին նշվող Ադրբեջանի անկախության օրվա կապակցությամբ։
Շահին Մուստաֆաևը ցավ է հայտնել ուղղաթիռի կործանման հետևանքով Իրանի նախագահի, ԱԳ նախարարի և նրանց ուղեկիցների մահվան կապակցությամբ և նշել, որ վթարի զոհերը միայն Իրանին չեն պատկանում, այլ բոլոր բարեկամ և մուսուլման երկրներին։

Թավրիզ քաղաքում անցկացվել է Իրան-Ադրբեջան տնտեսական համատեղ հանձնաժողովի 53-րդ հանդիպումը։ Կողմերը պայմանավորվել են վերահսկել Արաքս գետից ջրառի գործընթացը և գետի երկայնքով տեղակայել առցանց հիդրոմետրիկ կայաններ։

Նիստը նախագահել են Իրանի էներգետիկայի նախարարության սահմանային գետերի և ընդհանուր ջրային պաշարների բաժնի գլխավոր տնօրեն Ջաբար Վաթան Ֆեդային և Ադրբեջանի  Ոռոգման բաժնետիրական ընկերության փոխտնօրեն Զաքեր Ղոլիևը։

Արաքս, Միլ և Մողանի ամբարտակների շահագործման սկզբից ի վեր՝ վերջին 56 տարում, այդ հանդիպումները կանոնավոր կերպով անցկացվում են 2 երկրներում։ Դրանց ընթացքում ընդունվում են համապատասխան որոշումներ։

Արաքս գետը սկիզբ է առնում Թուրքիայի Էրզրումի հարավում գտնվող Բյուրակնյան կամ Հազար լճերի բարձունքներից և հոսում Դավալույից մինչև Իրանի սահման։ Ուստի այն համարվում է Իրանի սահմանային գետերից մեկը։

  • Կիսվել: