երեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2025
Թեհրանի և Եվրոպայի հարաբերություններում սառնությունը սխալ հաշվարկների արդյունք է․ Քանանի

Թեհրանի և Եվրոպայի հարաբերություններում սառնությունը սխալ հաշվարկների արդյունք է․ Քանանի

Իրանի և Եվրոպայի հարաբերություններում սառնությունը ԱՄՆ-ի ճնշմանը ենթարկվող եվրոպական կողմի սխալ հաշվարկների արդյունք է։Այս մասին ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին, գրում է parstoday.ir-ը: 

«Հարաբերությունների սառնությունը, այլ կերպ ասած՝ երկկողմ հարաբերություններում առկա ներուժի պատշաճ չօգտագործումը ոչ թե Իրանի մոտեցման արդյունք է, այլ Եվրոպայի սխալ հաշվարկների կամ ԱՄՆ կառավարության սխալ քաղաքականության ճնշմանը ենթարկվելու արդյունք», - ասել է Քանանին։

Նա ընդգծել է, որ եթե Եվրոպան անկախ հայացքներ ունենա և Իրանի հետ հարաբերություններում կենտրոնանա իր ազգային շահերի վրա, ապա Թեհրանի և եվրոպական երկրների միջև հարաբերությունները կբարելավվեն:

 

  • Կիսվել: