ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Թեհրանի և Բաքվի հարաբերությունների զարգացումը ձեռնտու է տարածաշրջանին. Ռոհանի

Թեհրանի և Բաքվի հարաբերությունների զարգացումը ձեռնտու է տարածաշրջանին. Ռոհանի

Թեհրանի և Բաքվի հարաբերությունների զարգացումը ձեռնտու է ինչպես այս երկու երկրին, այնպես էլ տարածաշրջանին: Այս մասին Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ:

Ալիևն իր հերթին ասել է, որ Ռոհանիի այցը Բաքու երկկողմ հարաբերությունների զարգացման լավ հնարավորություն է:

Ռոհանին նաև շեշտել է Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի կարևորությունը՝ դրական գնահատելով այս նախագծում Իրանի և Ադրբեջանի համագործակցությունը:

  • Կիսվել: