ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Թուրքիայի հետ հարաբերությունները կարևոր են Իրանի համար. Ռոհանի

Թուրքիայի հետ հարաբերությունները կարևոր են Իրանի համար. Ռոհանի

ԻԻՀ նախագահը հայտարարել է, որ որպես հարևան և մուսուլման երկիր, Թուրքիայի հետ բարեկամական և անկեղծ հարաբերությունները կարևոր են Իրանի համար և ընդգծել տարբեր քաղաքական, տնտեսական և առևտրային ոլորտներում այս երկրի հետ հարաբերությունների զարգացման և խորացման անհրաժեշտությունը, գրում է parstoday.com-ը:

Չորեքշաբթի օրը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում, Հասան Ռոհանին, այդ երկրի կառավարությանը և ժողովրդին շնորհավորել է ռամազանի կապակցությամբ և նշել. «Երկու երկրների հարաբերությունները հիմնված են բարեկամության վրա և երկու երկրների համագործակցության զարգացումը կնպաստի բարեկամական հարաբերությունների ամրապնդմանն ու տարածաշրջանում ավելի լավ դերակատարությանը»:

Նշելով, որ հարաբերությունների զարգացման նպատակով անհրաժեշտ է լավագույնս օգտվել երկու երկրների համագործակցության բոլոր կարողություններից, Ռոհանին հավելել է, որ այդ նպատակին հասնելու համար, պետք է օգտվել երկու երկրներում գործող մասնավոր հատվածի և ընկերությունների կարողություններից:

Անդրադառնալով տարածաշրջանում Սիոնիստական ​​ռեժիմի վերջին տեղաշարժերին և ահաբեկչական գործողություններին, ինչպես նաև միջուկային ահաբեկչությանը, ԻԻՀ նախագահն ասել է. «Տարածաշրջանի երկրների համագործակցությունը կարևոր է անվտանգության, խաղաղության և կայունության հաստատման համար: Մենք վտանգավոր ենք համարում տարածաշրջանում Սիոնիստական օկուպանտ ռեժիմի ազատ տեղաշարժերը և համոզված ենք, որ դա պետք է կանխել»:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նույնպես Իրանի կառավարությանը և ժողովրդին շնորհավորել է ռամադան սուրբ ամսվա կապակցությամբ, ընդգծելով Իրանի հետ բարեկամական հարաբերությունների զարգացման և խորացման Անկարայի ցանկությունը:

 

  • Կիսվել: