հինգշաբթի, հունիս 17
17 / 6 / 2021
Ռոհանին հանձնարարել է պարզել, թե ինչպես է ԶԼՄ-ների ձեռքին հայտնվել Զարիֆի՝ տնտեսագետ Լեյլազին տված հարցազրույցը

Ռոհանին հանձնարարել է պարզել, թե ինչպես է ԶԼՄ-ների ձեռքին հայտնվել Զարիֆի՝ տնտեսագետ Լեյլազին տված հարցազրույցը

Իրանի նախագահ Հասան Ռոհանին երկրի ազգային հատուկ ծառայություններին հանձնարարել է պարզել, թե ինչպես է ԶԼՄ-ների տիրապետության տակ հայտնվել տնտեսագետ Սաիդ Լեյլազին ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի տված հարցազրույցը, տեղեկացնում է РБК-ն:

Նշվում է, որ հարցազրույցում նախարարը հանդես է եկել Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հանդեպ քննադատությամբ՝ երկրի արտաքին քաղաքականությանը միջամտելու համար: Նախարարը քննադատել է նաև Մոսկվային, որը, ըստ նրա, ՛՛փորձել է խափանել Թեհրանի միջուկային գործարքի կնքումն արևմտյան երկրների հետ՛՛:

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն ասել է. ՛՛Աուդիոֆայլն իրենից ծաղկաքաղ է ներկայացնում յոթժամանոց մասնավոր երկխոսությունից՛՛: Մինչդեռ, նրա խոսքով, պետք է լսել ամբողջությամբ, ոչ թե ընտրովի:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ  Զարիֆը քննադատել է ԻՀՊԿ սպանված հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի գերիշխանությունը իրանական դիվանագիտության մեջ:

 

  • Կիսվել: