չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Թեհրանի արվարձանում 100 զինված ցուցարար է ձերբակալվել

Թեհրանի արվարձանում 100 զինված ցուցարար է ձերբակալվել

Թեհրանի արվարձանում 100 ցուցարար է ձերբակալվել, զոհվել է ոստիկանության սպա, տեղեկացնում է իրանական Tasnim-ը:

Նշվում է, որ, իշխանությունների տվյալներով, նրանք եղել են զինված և խախտել են հասարակական կարգը՝ զենք կիրառելով քաղաքացիների և անվտանգության ուժերի դեմ:

Հաղորդվում է նաև, որ Ռուդբար քաղաքում էլ ոստիկանության բաժանմունքի վրա զինված հարձակման հետևանքով ստացած հրազենային վնասվածքներից զոհվել է ոստիկանության հրամանատարը:

Իր հերթին Իրանի բանակը հայտարարել է, որ արտաքին ուժերը փորձում են անկայունություն և անկարգություններ ստեղծել, և քաղաքացիներին խորհուրդ է տվել պահպանել զգոնությունը և չտրվել սադրանքների: Բանակից հայտնել են, որ շարունակում են վերահսկել իրավիճակը, պաշտպանել ազգային շահերը, ռազմավարական օբյեկտները և հասարակական անվտանգությունը, ինչպես նաև պատրաստ են վճռականորեն հակազդել ցանկացած սպառնալիքի:

  • Կիսվել: