շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Տեղի է ունեցել Ալիևի երդմնակալության արարողությունը

Տեղի է ունեցել Ալիևի երդմնակալության արարողությունը

Բաքվում տեղի է ունեցել Իլհամ Ալիևի երդմնակալության արարողությունը։ Ադրբեջանի նախագահի պաշտոնը նա ստանձնում է արդեն հինգերորդ անգամ: Փետրվարի 7-ին կայացած նախագահական արտահերթ ընտրությունում Ալիևը ստացել էր ձայների ավելի քան 92 տոկոսը։ 
 
Ըստ ԵԱՀԿ դիտորդական առաքելության գնահատման՝ այն անցել էր մի շարք խախտումներով և սահմանափակումներով, այլընտրանքի բացակայության պայմաններում: Երդմնակալությունից հետո Ադրբեջանի կառավարությունը հրաժարական է տվել: Կառավարության նոր կազմը կձևավորվի առաջիկայում:

  • Կիսվել: