երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Թե՛ ուրախության, թե՛ տխրության պահին միշտ Թուրքիայի կողքին ենք»․ Ադրբեջանի ԱԳՆ

«Թե՛ ուրախության, թե՛ տխրության պահին միշտ Թուրքիայի կողքին ենք»․ Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանը, «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքով, թե՛ ուրախության, թե՛ տխրության պահին միշտ Թուրքիայի կողքին է, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը՝ Թուրքիայում անցած տարի փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի տարելիցի կապակցութամբ իր ուղերձում։

«Եղբայրական Թուրքիայում մարդկային մեծ կորուստների և ավերածությունների պատճառ դարձած երկրաշարժի առաջին տարելիցի կապակցությամբ մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին և հարազատներին», - ասվում է հայտարարությունում։

Երեկ նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էր իր ուղերձում շեշտել՝ «Ադրբեջանն ու Թուրքիան մեկ ազգ, երկու պետություն են»։

Ալիևն ընդգծել էր, որ ինչպես Թուրքիան է Ադրբեջանի կողքին՝ թե՛ լավ, թե՛ վատ օրերին, այնպես էլ Ադրբեջանն է եղել և մնում Թուրքիայի կողքին։

2023-ի փետրվարի 6-ին Թուրքիայում՝ Քահրամանմարաշի մարզում, տեղի ունեցավ 7.7 մագնիտուդով երկրաշարժ, որին ժամեր անց հաջորդեց 7.6 մագնիտուդով երկրորդ ցնցումը: Տասնյակ հազարավոր շենքեր ամբողջությամն ավերվեցին։ Զոհերի թիվը գերազանցել է 49 հազարը։

  • Կիսվել: