ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
ՃՏՊ-ի հետևանքով զոհվել են Գազայի խաղաղության բանակցություններին մեկնող՝ Կատարի պատվիրակության երեք անդամներ

ՃՏՊ-ի հետևանքով զոհվել են Գազայի խաղաղության բանակցություններին մեկնող՝ Կատարի պատվիրակության երեք անդամներ

Շարմ էլ Շեյխից 50 կմ հեռավորության վրա տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել են Կատարի պատվիրակության երեք անդամներ, որոնք հրավիրվել էին Գազայի խաղաղության բանակցություններին: Այս մասին տեղեկացնում է Clash Report-ը:

Նշվում է, որ ևս երկու դիվանագետ վիրավորվել  է։

Անվտանգության ծառայության երկու աղբյուր Reuters-ին հայտնել է, որ քաթարցի դիվանագետներով մեքենան շրջվել է ճանապարհի ոլորանում՝ քաղաքից 50 կիլոմետր հեռու։

Դեպքը տեղի է ունեցել մի քանի օր անց այն բանից հետո, երբ Քաթարի, Թուրքիայի և Եգիպտոսի պաշտոնյաները մասնակցել են Շարմ էլ Շեյխում այս շաբաթ ավելի վաղ կայացած անուղղակի բանակցություններին, որոնք հանգեցրել են Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման միջև համաձայնության՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի պատերազմը դադարեցնելու ծրագրի առաջին փուլի շրջանակում։ Երկուշաբթի օրը նույն քաղաքում տեղի կունենա գլոբալ գագաթնաժողով՝ համաձայնագրի վերջնականացման նպատակով։

Գազայի հատվածում պատերազմի ավարտի հարցով Շարմ էլ Շեյխի գագաթնաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին։

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: