կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 110-ի

Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 110-ի

Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 110-ի, հայտնում է Kyodo-ն:

Նշվում է, որ վիրավորվել է 516 մարդ, մասամբ կամ ամբողջությամբ ավերվել է ավելի քան 365 տուն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ճապոնիայի արևմտյան ափին` Իսիկավա պրեֆեկտուրայի մոտ, հունվարի 1-ին տեղի ունեցած մի շարք ուժեղ երկրաշարժերից հետո, ավելի քան 800 ստորգետնյա ցնցում է գրանցվել:

2024 թվականի հունվարի 1-ի երկրաշարժը Նոտո թերակղզու տարածաշրջանի համար ամենահզորն էր 1885 թվականից ի վեր, երբ սկսել են  նման վիճակագրություն վարել։

 

  • Կիսվել: