երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ճապոնիայում տեղի է ունեցել երկրաշարժ

Ճապոնիայում տեղի է ունեցել երկրաշարժ

Երկուշաբթի ճապոնական Էհիմե պրեֆեկտուրայում (Սիկոկու կղզու հյուսիս-արեւմուտք) 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, ցունամիի սպառնալիք չկա, տեղեկացվել է Ճապոնիայի գլխավոր օդերեւութաբանական գործակալության կայքում։

Գործակալության տվյալներով՝ ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով ժամը 15.24-ին։ Օջախը գտնվել է 50 կիլոմետր խորությունում։

Մինչեւ 4 բալ ուժգնությամբ ցնցումները զգացվել են Էհիմե եւ Հիրոսիմա պրեֆեկտուրաներում։

Տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել։ Տարածաշրջանում գտնվող ԱԷԿ-ի աշխատանքի խափանումների մասին նույնպես տեղեկություններ չկան։

  • Կիսվել: