Ճապոնիայում մի քանի հզոր երկրաշարժ է տեղի ունեցել. հայտարարվել է ցունամիի վտանգ
Մինչև 7,4 մագնիտուդով մի քանի հզոր երկրաշարժեր են տեղի ունեցել Ճապոնիայի Իսիկավա և Նիիգատա պրեֆեկտուրաններում։ Երկրի ողջ արևմտյան ափի համար հայտարարվել է ցունամիի սպառնալիք, հայտնում են ճապոնական հեռուստաընկերությունից։
Իրականացվում են բնակիչների տարհանման աշխատանքներ։
Մեկ այլ՝ Ճապոնիայի օդերևութաբանական գործակալության տվյալներով՝ ցունամին արդեն հասել է ափ։ Տեղի բնակիչներին հորդորում են պատրաստվել նոր ստորգետնյա ցնցումների։