հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ճապոնիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի Նիիգատա պրեֆեկտուրայում 6,0 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել, ցունամիի վտանգ չկա։

 

Ճապոնիայի գլխավոր օդերևութաբանական գործակալության տվյալներով՝ տեղի ժամանակով 17.59-ին ստորգետնյա ցնցումներ են գրանցվել Նիիգատա պրեֆեկտուրային պատկանող Սադո կղզու տարածքում, որը գտնվում է Իշիկավա պրեֆեկտուրայի Նոտո թերակղզու մոտակայքում, որը տուժել է հունվարի 1-ի հզոր երկրաշարժից։ Երկրաշարժի օջախը գտնվել է ջրի տակ՝ 10 կիլոմետր խորության վրա։

  • Կիսվել: