երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Ճապոնիայում հզոր թայֆունի պատճառով ավելի քան 260 չվերթ է չեղարկվել

Ճապոնիայում հզոր թայֆունի պատճառով ավելի քան 260 չվերթ է չեղարկվել

Ճապոնիայում երկրին մոտեցող Կանուն թայֆունի հետևանքով առնվազն 264 չվերթ է չեղարկվել։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ NHK հեռուստաալիքին հղումով, չեղարկված թռիչքները պետք է իրականացվեին երկուշաբթի և երեքշաբթի օրերին։

Թայֆունը, որն ստացել է 6 սերիական համարը, Ճապոնիային է մոտենում ամենահարավային պրեֆեկտուրայի՝ Օկինավայի և երկրի հարավ-արևելքում գտնվող Կագոսիմա պրեֆեկտուրայի կողմից։ Սպասվում է, որ սաստիկ քամին ճապոնական կղզիներ կհասնի երեքշաբթի և չորեքշաբթի։

Թայֆունի՝ երկրին մոտենալու պատճառով JAL (Japan Airlines Corporation) ավիաընկերությունը երկուշաբթի չեղարկել է դեպի Օկնավա ու Կագոսիմա և հակառակ ուղղություններով կայանալիք 67 չվերթ, իսկ ANA (All Nippon Airways) ավիաընկերությունը՝ 73։ Վերջինս չեղարկել է ևս 124 չվերթ, որոնք պետք է իրականացվեին երեքշաբթի՝ օգոստոսի 1-ին։

 

Սպասվում է, որ չեղարկված չվերթների թիվն օրվա ընթացքում կավելանա։

  • Կիսվել: