շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ճապոնիայում  երկրաշարժից 124 ժամ անց փլատակների տակից հայտնաբերվել ու փրկվել է 90-ամյա ողջ մնացած մի կին

Ճապոնիայում երկրաշարժից 124 ժամ անց փլատակների տակից հայտնաբերվել ու փրկվել է 90-ամյա ողջ մնացած մի կին

Ճապոնիայի Իսիկավա պրեֆեկտուրայի Նոտո թերակղզու մոտ տեղի ունեցած երկրաշարժից 124 ժամ անց 90-ամյա մի կին ողջ է հայտնաբերվել տան փլատակներում և փրկվել, տեղեկացնում Kyodo -ն:

Նշվում է, որ ավելի վաղ ոստիկանությունը հաղորդում էր ստացել, որ Իշիկավա պրեֆեկտուրայի Սուզու քաղաքում երկրաշարժի պատճառով ավերված տանը կենդանի մարդ կա, և փրկարարական աշխատանքներ են տարվում։

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 1-ին Ճապոնիայի արևմտյան ափի Իսիկավա պրեֆեկտուրայի Նոտո թերակղզու տարածքում տեղի են ունեցել մի շարք խոշոր երկրաշարժեր, որոնցից ամենաուժեղը՝ 7,6 մագնիտուդ: Ե

Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը 126 է:

 

  • Կիսվել: