չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ճապոնիայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 213-ի

Ճապոնիայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 213-ի

Ճապոնիայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 213-ի, տեղեկացնում է NHK-ն։

Նշվում է, որ ևս 53 քաղաքացիներ անհետ կորած են համարվում։ Վիրավորների թիվը հասել է 567-ի։

Հիշեցնենք, որ հունվարի 1-ին մի շարք հզոր երկրաշարժեր են տեղի ունեցել Ճապոնիայում։ Առաջին ցնցումները գրանցվել են Իսիկավա պրեֆեկտուրայում ժամը 16:06-ին (Մոսկվայի ժամանակով 10:06-ին), դրանց ուժգնությունը կազմել է 5,7 և 7,6 բալ: Ավելի ուշ Իշիկավա պրեֆեկտուրայում ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել։ Ազգային օդերևութաբանական գրասենյակի տվյալներով՝ ուժգնությունը կազմել է 4,6 մագնիտուդ։ Երկրաշարժերի ֆոնին հայտարարվել է մինչև 5 մ բարձրության ցունամիի վտանգ, սակայն այն ավելի ուշ չեղարկվել է։

 

 

  • Կիսվել: