շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել․  ցունամիի տագնապ է հայտարարվել

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել․ ցունամիի տագնապ է հայտարարվել

Ճապոնիայում, Իձու արշիպելագից հարավ, 6,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտարարվել է ցունամիի տագնապ, տեղեկացրել է Ճապոնիայի գլխավոր օդերեւութաբանական վարչությունը։

Երկրաշարժը տեղի է ունեցել ժամը 11.00-ին Տորիսիմա կղզու մոտ, որը գտնվում է ճապոնական Իձու արշիպելագի հարավում։ Օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։

Ենթադրվում է, որ ցունամիի բարձրությունը կհասնի 1 մետրի։ Օդերեւութաբանները նախազգուշացնում են, որ անգամ մեկ մետր բարձրությամբ ալիքը կարող է մարդուն տապալել։ NHK հեռուստաալիքը ընդհատել է հաղորդումները եւ հեռարձակում է վարում արշիպելագի կղզիներից։ Բնակչությանը կոչ է արվում չմոտենալ ափին։ Նրանք, ովքեր արդեն ծովի մոտ են, շտապ պետք է բարձրանան բարձրության վրա, ինչպես նաեւ նախազգուշացնեն հարազատներին ու բարեկամներին, եթե նրանք գտնվում են այդ շրջանում։ Առավել վտանգավոր են նավահանգիստն ու գետաբերանները։ Ենթադրվում է, որ առաջին ալիքը կղզու ափին կմոտենա 11.30-12.00 միջակայքում։ 

  • Կիսվել: