երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ճապոնիայում 7.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել (տեսանյութ)

Ճապոնիայում 7.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել (տեսանյութ)

Ճապոնիայի գլխավոր Հոնսյու կղզու հյուսիսարևելյան ափերի մոտ այսօր 7.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտարարվել է ցունամիի վտանգ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ երկրաշարժի օջախը եղել է օվկիանոսից 60 կմ խորության վրա: Հայտարարվել է, որ Ֆուկուսիմա և Միյագի պրեֆեկտուրաներում հնարավոր է մինչև 1 մետր բարձրությամբ ցունամի:

Ուժեղ ցնցումները շարունակվել են մոտ 1 րոպե, զգացվել են նաև մայրաքաղաք Տոկիոյում:

Տուժածների կամ մեծ ավերածությունների մասին այս պահին տեղեկություններ չկան:

  • Կիսվել: