ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ճապոնիայում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի հարավ-արևմուտքում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, ցունամիի վտանգ չկա, տեղեկացնում են երկրի ազգային օդերևութաբանական վարչությունից:

Նշվում է, որ, ըստ ծառայության տվյալների, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ներքին Ճապոնական ծովում՝ 80 կիլոմետր խորության վրա։ 7 բալանոց սանդղակով՝ մինչև 4 բալ ուժգնության ստորգետնյա ցնցումները զգացվել են Յամագուչի, Օիտա և Էհիմե պրեֆեկտուրաներում:

Ավելի քիչ ուժգնությամբ ցնցումներ գրանցվել են ևս 15 պրեֆեկտուրաներում: Զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել:

 

  • Կիսվել: