երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ճապոնիայի վարչապետի ելույթի վայրին մոտ պայթյուն է որոտացել․ կասկածյալը ձերբակալվել է

Ճապոնիայի վարչապետի ելույթի վայրին մոտ պայթյուն է որոտացել․ կասկածյալը ձերբակալվել է

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի՝ Վակայամա քաղաքում կայանալիք ելույթից անմիջապես առաջ պայթյուն է որոտացել։ Ինչպես փոխանցում է NHK հեռուստաալիքը, քաղաքական գործիչը չի տուժել, նրան տարհանել են դեպքի վայրից։

Միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 11։30-ի սահմաններում։ Պայթյունը որոտացել է այն ժամանակ, երբ Կիսիդան ավարտել էր Վակայամա քաղաքի Սաիգասակի ձկնորսական նավահանգստի զննումը և պատրաստվում էր հանդես գալ ելույթով։ Միջադեպից հետո վարչապետը չեղարկել է այն։

Հաղորդվում է, որ Կիսիդայի ուղղությամբ ազդանշանային հրթիռ հիշեցնող իր է նետվել։ Դեպքի վայրում ձերբակալվել է մի տղամարդ։ Ավելի ուշ պարզվել է, որ նա Հյոգո պերֆեկտուրայի 24-ամյա բնակիչ Րյուձի Կիմուրան է։

Ձերբակալման պահին ոստիկանները նրա մոտ հայտնաբերել են գլանաձև առարկա, որը, ըստ նախնական տեղեկությունների, պայթուցիկ սարք է։ Կիմուրան որևէ կերպ չի մեկնաբանել տեղի ունեցածն ու լռել է հարցաքննության ընթացքում։

  • Կիսվել: