երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ճապոնիայի կառավարությունը մտադիր է 106 մլն դոլարի օգնություն փոխանցել Կիևին

Ճապոնիայի կառավարությունը մտադիր է 106 մլն դոլարի օգնություն փոխանցել Կիևին

Ճապոնիայի կառավարությունը մտադիր է 15,8 միլիարդ իենի (մոտ 106 միլիոն դոլար) չափով ֆինանսական օգնություն փոխանցել Կիևին՝ փետրվարի 19-ին նախատեսված Ուկրաինայի վերականգնման վերաբերյալ երկկողմ համաժողովի արդյունքներով։ Այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։

Ավելի վաղ Sankei թերթը հայտնել էր, որ Ճապոնիայի իշխանությունները Կիևի հետ համագործակցության յոթ առաջնահերթ ուղղություններ են նշել, որոնց մասին կհայտարարվի համաժողովի ընթացքում։ Ակնկալվում է, որ ճապոնական կողմը կնպաստի ուկրաինական տարածքի ականազերծմանը և երկրում հումանիտար իրավիճակի բարելավմանը, կխթանի տեղական գյուղատնտեսության, արտադրության նոր տեսակների, այդ թվում՝ կենսատեխնոլոգիայի, ինչպես նաև ՏՏ տեխնոլոգիաների զարգացմանը։

Ճապոնիան կաշխատի վերականգնել Ուկրաինայի էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքները։ Տոկիոն կաջակցի Կիևին նաև կոռուպցիայի վերացման և պետական կառավարման ամրապնդման գործում։ Այդ կապակցությամբ երկու երկրների իշխանությունները ակնկալում են երկկողմ համագործակցության թեմայով ավելի քան 20 փաստաթղթերի ստորագրում։

Ճապոնիայի կառավարությունը մինչ այժմ Ուկրաինային տրամադրել է ավելի քան 7,6 միլիարդ դոլար ծավալով մարդասիրական, պարենային, ֆինանսական և այլ տեսակի օգնություն:

 

  • Կիսվել: