ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Ճապոնիայի իշխող կուսակցության նոր ղեկավար է ընտրվել ՆԳ նախկին նախարար Սանաե Տակաիտին

Ճապոնիայի իշխող կուսակցության նոր ղեկավար է ընտրվել ՆԳ նախկին նախարար Սանաե Տակաիտին

Ճապոնիայի ներքին գործերի նախկին նախարար Սանաե Տակաիտին հաղթանակ է տարել երկրում իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարի ընտրություններում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ճապոնական Kyodo լրատվականը՝ նշելով, որ ընդհանուր առմամբ ընտրություններին մասնակցել է հինգ թեկնածու:

Ըստ աղբյուրի՝ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նոր ղեկավարի լիազորությունների ժամկետը պետք է տևի մինչև 2027 թվականը: Kyodo-ն նշում է, որ Տակաիտին հոկտեմբերին, ամենայն հավանականությամբ, կդառնա Ճապոնիայի վարչապետ և այդ պաշտոնում առաջին կինը:

  • Կիսվել: