Ճապոնիայի հյուսիսում 5,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Ճապոնիայի հյուսիսում շաբաթ օրը 5,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Երկրի ազգային օդերևութաբանական վարչության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Հոկայդոյի հարավային ափերի մոտ, օվկիանոսի հատակի տակ՝ մոտ 20 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան, ցունամիի վտանգ չի հայտարարվել։