կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ճապոնիայի արտգործնախարարը չհայտարարված այցով ժամանել է Ուկրաինա

Ճապոնիայի արտգործնախարարը չհայտարարված այցով ժամանել է Ուկրաինա

Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոկո Կամիկավան հունվարի 7-ին չհայտարարված այցով ժամանել է Ուկրաինա, հայտնում է Ճապոնիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Կամիկավան Կիևում հանդիպում է ունեցել Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ։

«Ուկրաինա կատարած այցի ընթացքում արտգործնախարար Կամիկավան ևս մեկ անգամ հավաստիացրել է ուկրաինական կողմին, որ Ճապոնիայի դիրքորոշումը մնում է անփոփոխ․ լինել կողքին և աջակցել Ուկրաինային նույնիսկ ներկայիս բարդ միջազգային իրավիճակում»,- ասվում է հաղորդման մեջ։

Բացի այդ, Ճապոնիան աջակցություն կտրամադրի պետական ​​և մասնավոր հատվածներին Տոկիոյում անցկացվելիք «Տնտեսական վերակառուցման խթանման Ճապոնիա-Ուկրաինա համաժողովի» միջոցով։

  • Կիսվել: