շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ճապոնիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ճապոնիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ճապոնիայի ֆինանսների նախարարությունը հայտարարել է ուկրաինական հակամարտության պատճառով Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին` արգելելով ռուսական ոսկու ներկրումը և երկրին մի շարք ծառայություններ մատուցել։

Այդ մասին հայտնում են գերատեսչության մամուլի ծառայությունից։
 
«Արգելք է սահմանել Ռուսաստանի Դաշնությունից թանկարժեք մետաղների (ոսկու) ներկրման վրա»,-ասված է նախարարության հաղորդագրության մեջ։
 
Գերատեսչությունում արգելքի մանրամասները խոստացել են հրապարակել ավելի ուշ։
 
Բացի այդ, Ճապոնիան սեպտեմբերի 5-ից արգելել է Ռուսաստանում հաշվապահական, աուդիտորական, խորհրդատվական և հավատարմագրային ծառայությունների մատուցումը։

  • Կիսվել: