շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ճապոնիան մտադիր է անցկացնել Օլիմպիադա-2020-ը՝ անկախ կորոնավիրուսի բռնկումից

Ճապոնիան մտադիր է անցկացնել Օլիմպիադա-2020-ը՝ անկախ կորոնավիրուսի բռնկումից

Ճապոնական Համուրա քաղաքում տեղի է ունեցել 2020 թ. օլիմպիական խաղերի կրակի էստաֆետայի գլխավոր փորձը, տեղեկացնում է Եվրանյուզը:

Նման կերպ կազմակերպիչ երկիրն ուզում է ցույց տալ, որ թույլ չի տա հարևան Չինաստանում մոլեգնող կորոնավիրուսի համաճարակին ազդել առաջիկա սպորտային մեծ իրադարձության վրա:

Ճապոնիայի իշխանությունն ու Միջազգային օլիմպիական կոմիտեն շարունակում են պնդել, որ Տոկիոյում ամառային օլիմպիական խաղերը, այնուհանդերձ, կկայանան: Միաժամանակ հայտարարում են, որ կարիք չկա Օլիմպիական խաղերը չեղյալ հայտարարելու կամ վերափոխելու դեպքում արտակարգ իրավիճակների պլան մշակել նույնիսկ եթե ամռանը համաճարակային իրավիճակը շարունակի մնալ լարված:  

  • Կիսվել: