չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ճապոնիան կշարունակի խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Ճապոնիան կշարունակի խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Ճապոնիայի կառավարությունը կշարունակի մեծացնել պատժամիջոցների ճնշումը Ռուսաստանի վրա՝ միաժամանակ ուժեղացնելով Ուկրաինային աջակցությունը։

 Այս մասին այսօր՝ ապրիլի 10-ին կայացած հերթական մամուլի ասուլիսում հայտարարել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն։

«Միջազգային կարգը պաշտպանելու համար, որպես G7-ի նախագահ և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ, Ճապոնիան, սերտ համագործակցելով միջազգային հանրության, առաջին հերթին G7-ի հետ, կշարունակի խստացնել Ռուսաստանի Դաշնության դեմ կոշտ պատժամիջոցները և կաջակցի Ուկրաինային»,- ասել է նա։

Ճապոնիայի պատժամիջոցները, որոնք ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով մտցվել են մի քանի փուլով, վերաբերում են արդեն մոտ 1000 մարդու և մոտ 100 կազմակերպությունների Ռուսաստանից: Բացի այդ, սառեցվել մի շարք բանկերի, ինչպես նաև շուրջ 40 կազմակերպությունների և ընկերությունների ակտիվները:
 

  • Կիսվել: