կիրակի, հունիս 30
30 / 6 / 2024
Ճապոնիան հայտնել է երկրաշարժից վնասված Սիկայի ԱԷԿ-ից նավթի արտահոսքի մասին

Ճապոնիան հայտնել է երկրաշարժից վնասված Սիկայի ԱԷԿ-ից նավթի արտահոսքի մասին

Ճապոնական Hokuriku Electric Power ընկերությունը կիրակի հայտնել է նավթի փոքր արտահոսքի մասին իր Սիկայում գտնվող  ատոմակայանից, որը վնասվել է Ամանորի գիշերը տեղի ունեցած հզոր երկրաշարժից։

Արտաքին ճառագայթման մակարդակը չի տուժել  և շրջակա միջավայրի կամ մարդկանց առողջության վրա բացասական ազդեցություն չի եղել, ասվում է ընկերության հայտարարության մեջ:

7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը, որն ավելի քան 120 մարդու կյանք է խլել Հոկուրիկու շրջանում, ցնցել է չշահագորշվող  Սիկայի էլեկտրակայանը, որը գտնվում է երկրաշարժի էպիկենտրոնից մոտ 65 կիլոմետր հեռավորության վրա:

Կոմունալ ծառայությունն արդեն հայտնել էր էլեկտրաէներգիայի ժամանակավոր անջատումների, տրանսֆորմատորներում նավթի արտահոսքի և օգտագործված միջուկային վառելիքով ամբարներից ջրի արտահոսքի մասին երկուշաբթի օրվա ցնցումից հետո, սակայն ռադիացիայի արտահոսք չէր եղել:

Կիրակի օրը փոքր քանակությամբ յուղային թաղանթ է հայտնաբերվել ջրահեռացման խողովակում և 2-րդ ռեակտորի գլխավոր տրանսֆորմատորը շրջապատող ճանապարհի վրա, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։

Բացի այդ, նկատվել է մոտավորապես 5 x 10 մետր չափերով նավթի հետք, որը լողում է ծովի մակերեսին էլեկտրակայանի դիմաց, ասել է Hokuriku Electric-ը՝ հավելելով, որ իրենք անմիջապես մշակել են նավթի թաղանթը չեզոքացնող նյութով:

  • Կիսվել: