ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ճապոնիան, ԱՄՆ-ը և Ավստրալիան պայմանավորվել են F-35-երի կիրառմամբ համատեղ զորավարժություններ անցկացնել

Ճապոնիան, ԱՄՆ-ը և Ավստրալիան պայմանավորվել են F-35-երի կիրառմամբ համատեղ զորավարժություններ անցկացնել

Ճապոնիայի, ԱՄՆ-ի  և Ավստրալիայի պաշտպանության նախարարները Սինգապուրում կայացած բանակցությունների արդյունքում պայմանավորվել են ամրապնդել պաշտպանական ոլորտում համագործակցությունը և ակտիվացնել համատեղ վարժանքների, այդ թվում՝ ռազմաօդային զորավարժությունների անցկացումը՝   F-35 կործանիչների կիրառմամբ, այդ մասին նշված է բանակցությունների արդյունքներով կողմերի ընդունած համատեղ հայտարարությունում, որը տեղադրվել է Ճապոնիայի ՊՆ պաշտոնական կայքում։

Նշվում է, որ երեք երկրները F-35 կործանիչների կիրառմամբ համատեղ զորավարժություններ են նախատեսում անցկացնել Ավստրալիայի տարածքում, բացի այդ, պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև ակտիվացնել ու խորացնել համագործակցությունը՝ տեղեկատվության փոխանակման ոլորտում։

Ճապոնիայի, ԱՄՆ-ի  և Ավստրալիայի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներն, ըստ հայտարարության, նաև լուրջ մտահոգություն են հայտնել Հարավչինական և Արևելաչինական ծովերում տիրող իրավիճակի վերաբերյալ

«Նախարարները կտրականապես դեմ են արտահայտվել Չինաստանի հավակնություններին և գործողություններին, որոնք հակասում են միջազգային իրավունքին»,- նշված է փաստաթղթում։

 

  • Կիսվել: