չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Ճապոնիան 2025-ի արդյունքներով ծնելիության հակառեկորդ կսահմանի՝ 126 տարվա ընթացքում․ աղբյուր

Ճապոնիան 2025-ի արդյունքներով ծնելիության հակառեկորդ կսահմանի՝ 126 տարվա ընթացքում․ աղբյուր

2025 թվականի արդյունքներով, ինչպես ակնկալվում է, ճապոնացիների շրջանում ծնելիությունը ռեկորդային ցածր մակարդակի վրա կլինի։ Համապատասխան վիճակագրությունը սկսել են վարել 1899 թվականից ի վեր: Այս մասին հայտնել Է Asahi թերթը՝ վկայակոչելով վիճակագրական տվյալների հիման վրա սեփական հաշվարկները։

Նշվում է, որ, ըստ պարբերականի կանխատեսման, 2025 թվականին ծնված երեխաների թիվը կլինի 667,5 հազարի սահմաններում՝ 2024 թվականի 686,1 հազարի դիմաց։ Այս կանխատեսումը հաշվի է առնում միայն այն երեխաներին, որոնք ծնվում են երկրի քաղաքացիների ընտանիքներում։

2025 թվականի պաշտոնական վիճակագրությունը սպասվում է հունիսին, իսկ փետրվարին կհրապարակվեն նախնական տվյալները, որոնք ներառում են տեղեկություններ նաև երկրում բնակվող օտարերկրացիների մասին։

Ըստ աղբյուրի՝ վերջին տարիներին երկրում գրանցվում է ռեկորդային ցածր ծնելիություն, ինչն ուղեկցվում է հասարակության ծերացման միտումով։ Սա հանգեցնում է աշխատունակ բնակչության կրճատմանը և աշխատուժի դեֆիցիտի։

  • Կիսվել: