երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Թբիլիսիում իրավիճակը շարունակում է լարված մնալ

Թբիլիսիում իրավիճակը շարունակում է լարված մնալ

Թբիլիսիում իրավիճակը շարունակում է լարված մնալ․ «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունման դեմ բողոքի ցույց անցկացնող ցուցարարներն աղբամաններով, երկաթե արգելապատնեշներով և ձեռք տակ ընկած այլ առարկաներով բարիկադներ են կառուցում։

Ոստիկանության զորքերը պարբերաբար արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ, ջրցան մեքենաներ և հատուկ այլ միջոցներ են կիրառում մայրաքաղաքի կենտրոնական պողոտաները բացելու համար, սակայն դեռևս ապարդյուն։

Վրաստանի Առաջին ալիքը հայտնել է, որ Ռուսթավելի պողոտայից զատ պարբերաբար բախումներ են տեղի ունենում նաև Ճիճինաձե փողոցում։

Հանրահավաքի մասնակիցների պնդմամբ՝ սադրանք է եղել ոստիկանների կողմից։ Ներքին գործերի նախարարության աշխատակիցը հայտարարել է, որ ցուցարարները շշեր են նետել ոստիկանների ուղղությամբ։

«Օրինախախտները վարչական կարգով բերման են ենթարկվել։ Նրանք չեն ենթարկվել ոստիկանների հրահանգներին։ Դուք տեսա՞ք շշերի անձրևը: Շնորհակալություն այսքան տեսախցիկների համար, բոլորը կտեսնեն։ Մեր աշխատակիցներից շատերը տուժել են»,- ասել է ՆԳՆ ներկայացուցիչը։

  • Կիսվել: