շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Թբիլիսիում եվրոպամետ ակցիայի 47-րդ օրն է

Թբիլիսիում եվրոպամետ ակցիայի 47-րդ օրն է

Թբիլիսիի խորհրդարանի դիմաց եվրոպամետ բողոքի ցույցը վերսկսվել է։ Ռուսթավելիի պողոտայում ցուցարարները փակել են ճանապարհը, գրում է aliq.ge-ն:

Հանրահավաքին զուգահեռ, Հանրային հեռուստաընկերության շենքի մոտ նույնպես ընթանում է բողոքի ակցիա, որտեղից ցուցարարները պատրաստվում են երթով շարժվել դեպի խորհրդարան։

Ակցիային կմիանան նաև դեղագործները. Նրանք երթով կընթանան Ֆիլհարմոնիայից դեպի խորհրդարան։

Նշենք, որ այսօր բողոքի ակցիաների 47-րդ օրն է. ցուցարարների հիմնական պահանջներն անփոփոխ են՝ նոր ընտրություններ ու բողոքի ակցիաների ընթացքում բերման ենթարկվածների անվերապահ ազատ արձակում:

  • Կիսվել: