Թբիլիսիում ցույցերի 31-րդ օրն է
Այսօր Ռուսթավելիի պողոտայում ցույց են անցկացնում Վրաստանի կողմից չվերահսկող Աբխազիայի և Հվ․Օսիայից փախստականները, գրում է aliq.ge-ն:
Խորհրդարանի դիմաց` Ռուսթավելի պողոտայում, երթևեկությունը կաթվածահար է։
Երթ են անցկացրել նաև մարզիկները։ Երթի մասնակիցները միանում են Ռուսթավելիի պողոտայում հավաքվածներին։
Հանրահավաքի մասնակիցների պահանջն է՝ ազատ արձակել ընթացիկ հանրահավաքների ժամանակ ձերբակալվածներին և երկրում անցկացնել նոր արտահերթ խորհրդարանական ընտրություններ։
Ակցիայի մասնակիցները ծածանում են Եվրամիության և Վրաստանի դրոշները։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ոստիկանությունը սահմանափակում է երթի մասնակիցների տեղաշարժը. այս պահին ՆԳՆ-ի հատուկ ջոկատի ներկայացուցիչները կոչ են անում դեպի Հանրային հեռուստաընկերության ուղևորվող ցուցարարներին դուրս գալ ճանապարհից՝ սպառնալով տուգանել։
«Ոստիկանները մեզ ասացին, որ մեզ կտուգանեն, սպառնացին ու հեռացան», — ասել է Սահմանադրական իրավունքի մասնագետ Վախուշտի Մենաբդեն։