ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Թբիլիսիում ցուցարարները մտել են նախագահական նստավայրի տարածք՝ ճեղքելով երկաթե արգելապատնեշները

Թբիլիսիում ցուցարարները մտել են նախագահական նստավայրի տարածք՝ ճեղքելով երկաթե արգելապատնեշները

Թբիլիսիում ցուցարարները ներխուժել են նախագահական նստավայրի տարածք՝ ճեղքելով երկաթե արգելապատնեշները։ Այս մասին հաղորդել է Sputnik Грузия-ն։

«Իրավիճակը որոշ չափով հանդարտվել է։ Դեպքի վայրում լրացուցիչ հատուկ նշանակության ուժեր են մոբիլիզացվում»,- հաղորդում է լրատվամիջոցը։

Այսօր Վրաստանում ՏԻՄ ընտրություններ են անցկացվել։ Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտնել է, որ Իշխող «Վրացական երազանքը» ստացել է քվեների ավելի քան 70 տոկոսը։ 

Ցուցարարները դեմ են «Վրացական երազանք» կուսակցության՝ ԵՄ ինտեգրումը կասեցնելու որոշմանը։ Շատերը ցույցի են դուրս եկել ԱՄՆ–ի և Եվրամիության դրոշներով։

Միաժամանակ ընդդիմադիր «Գախարիան Վրաստանի համար» կուսակցության չորս թեկնածուներ դուրս են եկել կուսակցությունից՝ չցանկանալով աջակցել ղեկավարության բռնի գործողություններին: Նրանց թվում են Արթուր Տոնականյանն ու Վլադիսլավ Անանիկյանը։

  • Կիսվել: