ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Թբիլիսիում անցկացվել է կառավարության հրաժարականի պահանջով ակցիա

Թբիլիսիում անցկացվել է կառավարության հրաժարականի պահանջով ակցիա

Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունների, ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներն ու նրանց կողմնակիցները Թբիլիսիի կենտրոնում ակցիա են անցկացրել կառավարության հրաժարականի պահանջով: Նրանց մի մասը գիշերել է կառավարության շենքի դիմաց: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

Ակցիան սկսվել էր կիրակի երեկոյան, խորհրդարանի շենքի մոտից: Մի քանի հարյուր մարդ տեղափոխվել է իշխող կուսակցության գրասենյակի մոտ: Մասնակիցները կարծում են, որ նոր կառավարությունը կարող է համապատասխան բարեփոխումներ անցկացնել՝ ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու համար, իսկ իշխող «Վրացական երազանքի» թիմն ի զորու չէ դա անել:

  • Կիսվել: