հինգշաբթի, հունիս 27
27 / 6 / 2024
Թբիլիսին կզգա Վաշինգտոնի պատասխան քայլերը. ԱՄՆ սենատոր

Թբիլիսին կզգա Վաշինգտոնի պատասխան քայլերը. ԱՄՆ սենատոր

Ամերիկացի դեմոկրատ սենատոր Ջին Շահինը Վրաստանի կառավարությանը խելամիտ լինելու կոչ է արել: Շահինի խոսքով, «Վրացական երազանքի» կառավարության գործողություններն առանց պատասխան քայլերի չեն մնա, գրում է aliq.ge-ն: 

Դեմոկրատ սենատորը նշել է, որ պաշտոնական Թբիլիսին մոտ ապագայում կզգա Վաշինգտոնի պատասխան քայլերը, ինչը լավ չի լինի «Վրաստանի առաջնորդների համար»։

Վերջերս Շահինը հայտարարել էր, որ վրացի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ և վիզային սահմանափակումներ կսահմանվեն:

Դեմոկրատ սենատորը նշել է, որ Վրաստանի խորհրդարանի ընդունած «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» օրենքը «իրականում հիմնված է Ռուսաստանի օրինակի վրա». «Մենք ցանկանում ենք Վրաստանի կառավարության գործող ղեկավարներին հստակորեն տեղեկացնել, որ իրենց գործողությունները հետևանքներ կունենան», — ասել է սենատոր Շահինը՝ պարզաբանելով, որ «գործակալների օրենքի» շրջանակներում անհնարին կդառնա Վրաստանում ոչ կառավարական հատվածի, ինչպես նաև ամերիկյան NDI և IRI կազմակերպությունների աշխատանքը։

Դեմոկրատական ​​կուսակցությունից սենատորը, որ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ է, նշել է նաև, որ «Վրացական երազանքի» ձեռնարկած քայլերը կազդեն Ամերիկայի և Վրաստանի միջև ռազմական համագործակցության վրա։

  • Կիսվել: