ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Թբիլիսիի քաղաքապետը պաշտոնական այցով կմեկնի Բաքու

Թբիլիսիի քաղաքապետը պաշտոնական այցով կմեկնի Բաքու

Հուլիսի 13-14-ը Թբիլիսիի քաղաքապետ Կախա Քալաձեն պաշտոնական այցով կմեկնի Բաքու:

Քալաձեի այցի շրջանակներում Ադրբեջանի մայրաքաղաքում կստորագրվի երկու քաղաքների՝ Թբիլիսիի և Բաքվի եղբայրացման մասին հուշագիր:

Հայտնի է նաև, որ նախատեսվում են նաև բարձր մակարդակի հանդիպումներ:

Հիշեցնենք, որ Քալաձեն բազմիցս հրավերներ է ստացել՝ այցելելու ՀՀ, այդ թվում՝ քաղաքապետ Հայկ Մարությանից: Նրան ՀՀ է հրավիրել նաև  2018-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը, սակայն նա այդպես էլ Հայաստան չի այցելել:

  • Կիսվել: