երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Թբիլիսիի քաղաքապետը չի կարողանում դուրս գալ Աբու Դաբիից

Թբիլիսիի քաղաքապետը չի կարողանում դուրս գալ Աբու Դաբիից

Թբիլիսիի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը հաստատել է, որ քաղաքապետ Կախա Կալաձեն չի կարողանում դուրս գալ Աբու Դաբիից: Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները:

«Շաբաթ-կիրակի օրերին Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն գտնվել է Աբու Դաբիում. ստեղծված իրավիճակի պատճառով նա դեռևս չի կարողանում մեկնել Վրաստան», – հայտնել են քաղաքապետարանից:

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Կալաձեն կնոջ հետ մեկնել էր ճամփորդության՝ իր ծննդյան օրը նշելու համար: Ուղևորությունը համընկել է Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման հետ, ինչի պատճառով մի շարք երկրներ փակել են իրենց օդային տարածքը:

  • Կիսվել: