Թայվանը Չինաստանի մի մասն է և երբեք չի եղել և չի դառնա առանձին պետություն. Չինաստանի ԱԳՆ
Թայվանը Չինաստանի մի մասն է և երբեք չի եղել և չի դառնա առանձին պետություն, ասել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպման ժամանակ։
Վան Իի և Բլինքենի հանդիպումը տեղի է ունեցել շաբաթ օրը Լաոսում՝ Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ASEAN) կազմակերպած միջոցառումների շրջանակում։
«Թայվանը Չինաստանի մի մասն է, այն չի եղել և երբեք չի լինի առանձին երկիր. Թայվանի անկախություն և Թայվանի նեղուցում խաղաղությունն անհամատեղելի են», – մեջբերում է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական կայքը Վան Իի խոսքերը։