հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Tasnim. Իսրայելը և ԱՄՆ-ն հարվածներ են հասցրել Իրանի հարավին, արևմուտքին և կենտրոնին

Tasnim. Իսրայելը և ԱՄՆ-ն հարվածներ են հասցրել Իրանի հարավին, արևմուտքին և կենտրոնին

Վերջին մեկ ժամվա ընթացքում Իսրայելը և Միացյալ Նահանգները ավիահարվածներ են հասցրել Իրանի կենտրոնական, արևմտյան և հարավային շրջաններին։ Այս մասին հայտնել է «Tasnim» լրատվական գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ հարձակման են ենթարկվել Բուշեհր, Սպահան, Հորմոզգան, Չահարմահալ և Բախտիարի նահանգները։ Հարված է հասցվել նաև Քեշմի հարավային կղզին։ Վնասի մասին դեռևս տվյալներ չկան։

 

  • Կիսվել: