երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Տաշքենդում մեկնարկել են Պուտին-Միրզիյոև բանակցությունները

Տաշքենդում մեկնարկել են Պուտին-Միրզիյոև բանակցությունները

Ռուսաստանի և Ուզբեկստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Շավքաթ Միրզիյոևը բանակցություններ են սկսել Տաշքենդի Կուկսարոյ նստավայրում։

Նրանք բանակցություններ են վարելու նեղ և ընդլայնված կազմով։ Հանդիպումից հետո կստորագրվի փաստաթղթերի մեծ փաթեթ։

Պուտինը նստավայր է ժամանել ռուսական արտադրության Aurus-ով, որն օգտագործում է ինչպես Ռուսաստանում, այնպես էլ արտասահմանյան ճանապարհորդությունների ժամանակ: Նախագահական նստավայրի դիմաց նրան դիմավորել է Ուզբեկստանի նախագահը։

  • Կիսվել: