Տարածաշրջանում պատերազմի գլխավոր մեղավորը Իսրայելի կառավարությունն է․ Էրդողան
Տարածաշրջանում պատերազմի գլխավոր մեղավորն Իսրայելի կառավարությունն է։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ մեկնաբանելով Իրանի դեմ իրականացվող ռազմական արշավը։
«Այս անօրինական պատերազմը ոչ միայն մեր տարածաշրջանն է վերածել ամայության, այլև ծանր տնտեսական բեռ է դարձել ողջ մարդկության համար։ Դրա միակ մեղավորը Իսրայելի կառավարությունն է, որը թաղված է հակամարտությունների, քաոսի և ճգնաժամերի մեջ», - ասել է Թուրքիայի նախագահը։
Նրա խոսքով՝ չպետք է մոռանալ, որ «պատերազմի ընթացքում թափված արյան յուրաքանչյուր կաթիլը որպես փրկօղակ կծառային՝ երկարաձգելով Նեթանյահուի քաղաքական գոյատևումը»։


