կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Տարածաշրջանի հարցում Իրանի հետ գործակցության ուղղությամբ ՌԴ քաղաքականությունը չի փոխվել. Շոյգու

Տարածաշրջանի հարցում Իրանի հետ գործակցության ուղղությամբ ՌԴ քաղաքականությունը չի փոխվել. Շոյգու

ՌԴ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, հաղորդում է IRNA-ն: Փեզեշքիանն ընդգծել է, որ նոր կառավարությունը լրջորեն հետամուտ կլինի ռուս-իրանական հարաբերությունների մակարդակի բարձրացմանն ուղղված գործողություններին: Նա շեշտել է, որ ռուս-իրանական համագործակցությունը նպաստել է պատժամիջոցների ազդեցությունը նվազեցնելուն՝ հավելելով, որ երկկողմ հարաբերությունները կշարունակեն զարգանալ:

Շոյգուն Իրանի նախագահին է ներկայացրել «Զեկույց` ձեռք բերված պայմանավորվածությունների մասին»։ Նա նաև Պուտինի ուղերձն է փոխանցել առ այն, որ տարածաշրջանային հարցերում Իրանի հետ համագործակցության ուղղությամբ ՌԴ քաղաքականությունը չի փոխվել:

  • Կիսվել: