չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Տարածաշրջանի երկրների միջև տարաձայնությունների առկայությունը ձեռնտու է միայն թշնամիներին․ Իրանի ԱԳՆ

Տարածաշրջանի երկրների միջև տարաձայնությունների առկայությունը ձեռնտու է միայն թշնամիներին․ Իրանի ԱԳՆ

Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույցի ընթացքում (երեկ գիշեր և այսօր) հանգամանալից քննարկել են Բաքվի և Թեհրանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացումը և որոշ տարածաշրջանային հարցեր։

Բանակցությունների ընթացքում քննարկվել են առկա խնդիրներն ու թյուրըմբռնումները, ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիները, տեղի է ունեցել մտքերի փոխանակում, որի ընթացքում կողմերն ընդգծել են փոխադարձ հարգանքը միմյանց ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ։

Անդրադառնալով տարածաշրջանի երկրների միասնության, անվտանգության ու առաջընթացի դեմ «Սիոնիստական ​​ռեժիմի» դավադրությանը՝ Աբդոլահիանն ասել է.«Տարածաշրջանի երկրների միջև տարաձայնությունների առկայությունը ձեռնտու է միայն թշնամիներին»։

  • Կիսվել: