շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Տարածաշրջանի անվտանգության մոդելը պետք է ձևավորվի առանց արտաքին դերակատարների. Իրանի պաշտպանության փոխնախարար

Տարածաշրջանի անվտանգության մոդելը պետք է ձևավորվի առանց արտաքին դերակատարների. Իրանի պաշտպանության փոխնախարար

Իրանի պաշտպանության փոխնախարարն ասել է.«Տարածաշրջանում անվտանգությունը պետք է հաստատվի տեղական դերակատարների ներկայությամբ և առանց արտատարածաշրջանային դերակատարների ներգրավման», գրում է parstoday.com-ը:

Օմանի թագավորության զինված ուժերի գործողությունների և պլանավորման պետի տեղակալ Աբդուլ Ազիզ բեն Աբդուլլահ Ալ-Մանզարիի հետ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ, Իռանի պաշտպանության փոխնախարար, բրիգադային գեներալ Սեյեդ Մեհդի Ֆարահին ասել է.«Իրանի Իսլամական Հանրապետությունը կարծում է, որ Արևմտյան Ասիայի անվտանգությունը պետք է ապահովեն բացառապես տարածաշրջանի երկրները»:

Բրիգադի գեներալ Ֆարահին նշել է, որ Օմանը հատուկ և արժեքավոր դիրք ունի ԻԻՀ արտաքին քաղաքականության մեջ, հավելելով.«Համագործակցության այս ծավալը կարող է օրինակ ծառայել տարածաշրջանի այլ երկրների համար»:

Անդրադառնալով Օմանի երկար ջրային սահմաններին՝ գեներալ Աբդուլ Ազիզ բեն Աբդուլլահ Ալ-Մանզարին Իրանի և Օմանի Թագավորության միջև երկկողմ համագործակցությունը հնարավորինս արդյունավետ է համարել Օմանի ծովի անվտանգության ապահովման գործում և հավելել է.«Երկու երկրների զինված ուժերի համագործակցության և փոխգործակցության շնորհիվ, տարածաշրջանում կհաստատվի կայուն անվտանգություն»։

  • Կիսվել: