երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Տարածաշրջանային կայունությունը կախված է անվտանգության ոլորտում հավաքական գործողություններից. Իրանի նախագահի հատուկ ներկայացուցիչ

Տարածաշրջանային կայունությունը կախված է անվտանգության ոլորտում հավաքական գործողություններից. Իրանի նախագահի հատուկ ներկայացուցիչ

Աֆղանստանի հարցերով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի հատուկ ներկայացուցիչն ընդգծել է, որ տարածաշրջանի երկրները պետք է զգոն լինեն թշնամիների հակաանվտանգային և ապակայունացնող ծրագրերի նկատմամբ՝ ասելով, որ տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը կախված են անվտանգության ոլորտում հավաքական գործողություններից, գրում է parstoday.ir-ը:

Տարածաշրջանում վերջին սահմանային միջադեպերի վերաբերյալ Հասան Քազեմի Ղոմին ասել է, որ միջազգային իրավունքի տեսակետից, որևէ երկրի կամ ազգի անվտանգության մաս հանդիսացող ցանկացած կետի թիրախավորումը ենթակա է օրինական պաշտպանության, և այդ պետության իրավունքն է հակազդել այդ սպառնալիքին։

Իրանի նախագահի հատուկ ներկայացուցիչը հստակեցրել է, որ թշնամիները փորձում են խնդիրներ ստեղծել տարածաշրջանի երկրների համար, ուստի իր շահերի հարցում Իրանը լուրջ է տրամադրված տարածաշրջանային համագործակցության համար։

Քազեմի Ղոմին հավելել է, որ Իրանն այսօր կասկած չունի, որ ամերիկացիները փորձում են չարաշահել հարևան երկրների տարածքները ահաբեկչական և հակաանվտանգային գործողությունների ու հետախուզական ծրագրերի համար, հետևաբար այսօր անվտանգության ոլորտում հարևան երկրների, այդ թվում՝ Իրանի, Պակիստանի ու Աֆղանստանի միջև համագործակցության անհրաժեշտությունն անխուսափելի է:

  • Կիսվել: