Տանզանիայում մարդատար ինքնաթիռ է կործանվել
Տանզանիայում վթարի է ենթարկվել Precision Air ավիաընկերության մարդատար ինքնաթիռը, և դեպքի վայր է ուղարկվել փրկարարական խումբը, հայտնել է ավիաընկերությունը Twitter-ում։
«Դար էս Սալաամից Բուկոբա թռչող Precision Air PW 494 չվերթը վթարի է ենթարկվել Բուկոբայի օդանավակայանին մոտենալիս»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է 50 փրկվածի մասին։
Agence France-Presse-ի փոխանցմամբ՝ ինքնաթիռն ընկել է Վիկտորիա լիճը։ Վթարի պատճառ է դարձել վատ եղանակը։



